ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հոկտեմբերի 9-ին Մեղրիում կկայանա ավագանու արտահերթ նիստ
19:00 08.10.2018

Հոկտեմբերի 9-ին Մեղրիում կկայանա ավագանու արտահերթ նիստ

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին, Մեղրիի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կկայանա ավագանու արտահերթ նիստ: Ներկայացնում ենք նիստի օրակարգը.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N117-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին:

Աղբյուրը՝ Մեղրիի համայնքապետարան

19:00 08.10.2018

Ամենաշատ ընթերցվածները