ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Մաքուր Գորիս» ՀԿ-ն հրավիրում է դասընթաց-հանդիպման
14:00 09.10.2018

«Մաքուր Գորիս» ՀԿ-ն հրավիրում է դասընթաց-հանդիպման

Հարգելի գորիսեցիներ, բոլորդ տեսնում և քաջ տեղյակ եք, թե ինչպիսի սանիտարական և շինարարական աշխատանքներ են իրականացվում քաղաքում այն ավելի գեղեցիկ, աչքահաճո և բարեկարգ դարձնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ունենք խնդիրներ քաղաքացիների կողմից աղբահանության և աղբի հետ վարվելու կուլտուրայի մշակույթի ձևավորման ուղղությամբ: «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ն, որ իրականացնում է «Պլաստիկից՝ պլաստիկը սոցիալականին» ծրագիրը՝ հանդիսանալով ՀԲԸՄ կողմից ԵՀՀ-ի հետ համագործակցությամբ Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ենթադրամաշնորհառու, մտահոգ է քաղաքի սանիտարական մաքրության խնդիրներով:

Ուստի, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը՝ 14:30-ին, կազմակերպությունը հրավիրում է համայնքապետարանի ավագանու դահլիճ մտահոգ այն քաղաքացիներին, որոնց համար իսկապես կարևոր են սոցիալական ձեռնարկատիրությունների գոյությունը հանուն համայնքների զարգացման և քաղաքի մաքրության հիմնախնդիրները: Սպասվում է հաճելի ու օգտակար դասընթաց-հանդիպում, որտեղ յուրաքանչյուրի կարծիքը՝ կարծիք է, առաջարկը՝ արագ կատարվելիք գործողություն:

«Մաքուր Գորիս» ՀԿ

14:00 09.10.2018