ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գրադարանավարի օրվա առթիվ Գորիսում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում
15:00 10.10.2018

Գրադարանավարի օրվա առթիվ Գորիսում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում

Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի նախաձեռնությամբ` գրադարանավարի օրվա առթիվ, կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը:

Գրադարանավարի օրվա առթիվ Գորիսի համայնքի ղեկավարի կողմից ծաղիկներ ստացան գրադարանավարները։ Համայնքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Արուս Հայրապետյանը փոխանցեց նաև համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

15:00 10.10.2018