ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հանրային քննարկում «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ
18:00 11.10.2018

Հանրային քննարկում «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանը տեղեկացնում են, որ 2018թ. նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Կապանի համայնքապետարանի շենքում՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենքհասցեով, տեղի կունենա հանրային քննարկում «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ին 27.11.2012թ. տրված N ԼՎ-183 լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում 2007թ. տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ: Հանրային քննարկումն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ հիմնական գնահատման գործընթացի շրջանակներում (երրորդ քննարկում):

Ծրագրով նախատեսվում է դատարկ ապարների տեղակայմամբ հարթեցնել տարածքը և հողի բերրի շերտով ծածկելով ու կանաչապատելով վերականգնել լանդշաֆտի նախկին տեսքը: Ծրագրի ՇՄԱԳ-Ն իրականացվել է և ՇՄԱԳ հաշվետվությունը կազմվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա:

Ծրագրի ՇՄԱԳ հաշվետվությունը և նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ էլ. տարբերակը ներբեռնելով www.kapan.am կայքից, ինչպես նաև՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական շենք՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, զանգահարելով 028540136 հեռախոսահամարով, գրելով [email protected] էլ. հասցեին: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերության հասցեն՝ ՀՀ 0032, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գործարանային 4: Էլ. հասցե՝ [email protected]:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան

18:00 11.10.2018