ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. 4 մարզերում սպասվում է անձրեւ. Երեւանում տեղումներ չեն լինի
15:00 13.10.2018

Եղանակը Հայաստանում. 4 մարզերում սպասվում է անձրեւ. Երեւանում տեղումներ չեն լինի

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է թույլ անձրեւ:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝  5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի լեռներում՝ +3+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +11+14,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +13+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+24,

Արարատում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+23,

Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +14+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +9+14,

Արցախում՝ գիշերը` +8+12, ցերեկը՝ +12+15:

Աղբյուր՝ news.am

15:00 13.10.2018