ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պատանեկան Օլիմպիական խաղեր. Հայաստանի երկրորդ մեդալը
20:00 13.10.2018

Պատանեկան Օլիմպիական խաղեր. Հայաստանի երկրորդ մեդալը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալը նվաճեց Հայաստանը:

Բրոնզե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ): Երրորդ տեղի համար գոտեմարտում նա հաղթել է մեքսիկացի մրցակցին:

Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր ծանրորդ Կարեն Մարգարյանը, որն արժանացել է չեմպիոնի տիտղոսին:

77 կգ քաշային կարգի երկամարտում պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մարգարյանը գրանցել էր 309 կգ արդյունք (141+168):

Աղբյուր՝ sport.news.am

20:00 13.10.2018

Ամենաշատ ընթերցվածները