ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Facebook-ն 800 օգտահաշիվ և էջ է արգելափակել ԱՄՆ ընտրությունների մասին ապատեղեկատվության պատճառով
18:00 14.10.2018

Facebook-ն 800 օգտահաշիվ և էջ է արգելափակել ԱՄՆ ընտրությունների մասին ապատեղեկատվության պատճառով

ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերի կայանալիք ընտրությունների նախաշեմին կեղծ տեղեկությունների պատճառով Facebook սոցիալական ցանցը 800 օգտահաշիվ և  էջ է արգելափակել:

«Facebook սոցիալական ցանցն՝ ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերի կայանալիք ընտրությունների նախաշեմին կեղծ տեղեկությունների պատճառով,  251 օգտահաշիվ և 559 էջ է արգելափակել: Էջերն ու օգտահաշիվները ոչ հավաստի տեղեկություններ են տարածել քաղաքական թեմաների շուրջ: Դրանք նաև մեծացրել են սոցկայքերում գրառումների հանրաճանաչությունը արգելված գործիքների միջոցով»,-ասվում է սցցանցի հաղորդագրության մեջ:

Ըստ  CNN հեռուստաալիքի՝ ընկերության աշխատակիցները նշել են, որ այդ էջերն ու օգտահաշիվները ստեղծվել են ընտրություններից ոչ շատ առաջ:

Աղբյուր՝ Այսօր

18:00 14.10.2018