ԱՎԵԼԻՆ

Հասարակական

33 հարց՝ հոկտեմբերի 18-ին կայանալիք  Գորիս համայնքի ավագանու նիստում
16:00 15.10.2018

33 հարց՝ հոկտեմբերի 18-ին կայանալիք Գորիս համայնքի ավագանու նիստում

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում է, որ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ։ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստն այս առումով նշանակված է նախատեսված ժամկետից 22 օր ուշացումով՝ հոկտեմբերի 18-ին, որտեղ, ըստ նախնական օրակարգի, կքննարկվի 33 հարց: Օրակարգում ընդգրկված հարցերի զգալի մասը վերաբերում է համայնքի վարչական տարածքում համայնքի սեփականություն հանդիսացող և որպես անհայտ քաղաքացիների սեփականություն փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքներ համայնքի սեփականություն ճանաչելուն, համայնքի սեփականություն հանդիսացող հողերի ուղղակի կամ աճուրդով, բաց մրցույթով օտարմանը, վարձակալմանը, համայնքի վարչական տարածքից գրասենյակների վարձակալությամբ տրամադրմանը, բյուջեի եռամսյակային հաշվետվության ներկայացմանը:

Քննարկվելիք հարցերի թվում են նաև համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխությյունների կատարմանն առնչվող և ահլ հարցեր:

Աղբյուրը՝ Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)

16:00 15.10.2018

Ամենաշատ ընթերցվածները