ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դարերի մեջ են մեր արմատները
20:00 15.10.2018

Դարերի մեջ են մեր արմատները

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնի և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման արարողությունը,որին մասնակցում էին Կապանի N13 և N1 հիմնական դպրոցների աշակերտները: Դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի բացման արարողությունը մեկնարկեց Արժանապատիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը: 
Սուրբ Թարգմանչաց տոն, լեզվի ու մշակույթի տոն, խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, Կատարել Նրա խոսքը:
<> իր խոսքում նշեց Տեր Վահան քահանա Հեբոյանը:
Գաղտնիք չէ, որ արվեստի յուրաքանչյուր գործիչ իր ներաշխարհից, էությունից, մտքերից ու զգացմունքներից գոնե մի փոքրիկ կտոր է դնում իր աշխատանքներում: Այս մտքով առաջնորդվելով՝ նա փորձեց իր արձանների շնորհիվ բացահայտել երիտասարդ քանդակագործի էությունը:
2016թվականին երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիումում Հայկական կարմիր տուֆից կերտած Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Արման Սամվելի Ասատրյանը: Քարի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն ի զորու է արտահայտել լույսի և ստվերի ներդաշնակությունը:

Արձանի տեղադրումը տարիների երազանք էր, և այսօր այն իրականություն է:
Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Սյունիքի մատույցում գտնվող Կապանա ոստանը չէր կարող չունենալ իր դպրոցը, որտեղ պետք է դրոշմվեր հավատն ու պատմությունը, լույսն ու երազը: Իսկ երբ Մաշտոց սրբի արձանը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Կապանի N13 հիմնական դպրոցում , այս պուրակը դարձավ աղոթատեղ, դպրանոց: Շնորհակալ ենք Արման Ասատրյանին, որ արժանի և հարմար վայր ընտրեց մեր դպրոցը: Դարերով կգործի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող այս պուրակը ` Ձեր և կապանցիների սիրո և խնամքի ներքո: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Աղբյուր՝ Կապանի տասներեք Հիմնական դպրոց

20:00 15.10.2018