ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին
14:00 16.10.2018

ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)  անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1000 զինծառայող մասնակցելու է Եկատիրինբուրգի մոտ անցկացվելիք «Անխախտ եղբայրություն-2018» Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժություններին։

Ռիա նովոստիի հաղորդամբ, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանից։

Վարժանքները կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում:

Զորավարժություններին մասնակցելու է 1115 զինծառայող, 300 միավոր տեխնիկա, այդ թվում 25 ավիացիոն։ 

«Անխախտ եղբայրություն-2018»-ն անցկացվելու է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը։

ՀԱՊԿ անդամ երկրներն են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան։

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 16.10.2018