ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:30 18.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանն այրվել է 200 քմ խոտածածկույթ, Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արամուս գյուղի Երիտասարդական թաղամասի 6-րդ փողոցում՝ մոտ 400 քմ բուսածածկույթ, Ձորաղբյուր և Զովք գյուղերի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 3.5 հա, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Սոլակ գյուղի վերջնամասում՝ մոտ 5000 քմ, Առինջ գյուղի Պարույր Սևակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, Արարատի մարզի Աբովյան գյուղում՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի 8-րդ փողոցի թիվ 8 նրբանցքի տներից մեկի բակում՝ մոտ 150 հակ կուտակած անասնակեր, Սիսիան-Շաքի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 300 քմ, Էջմիածին-Չոբանքարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ, 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

12:30 18.10.2018