ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քննչական կոմիտեի 9 մարզային բաժին ՏԻՄ ընտրություններով պայմանավորված կաշխատի ամբողջ կազմով
15:00 18.10.2018

Քննչական կոմիտեի 9 մարզային բաժին ՏԻՄ ընտրություններով պայմանավորված կաշխատի ամբողջ կազմով

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 49 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում:

Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 49 համայնքներում:

Աղբյուր՝ shantnews.am

15:00 18.10.2018