ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում ՆԱՏՕ–ի հետ համատեղ անցկացվող զորավարժությանը
18:00 18.10.2018

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում ՆԱՏՕ–ի հետ համատեղ անցկացվող զորավարժությանը

Հոկտեմբերի 18–25-ը Թուրքիայի Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով)  Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ երկրների ռազմածովային ուժերն ու օդուժը, առափնյա անվտանգության ուժերը անցկացնում են «Նուսրեթ – 2018» (Nusret – 2018) զորավարժությունը։ 

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Զորավարժությանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Վրաստանի, Քաթարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Հարավային Կորեայի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը։

Նշվում է, որ նպատակը մասնակից երկրների կողմից պատերազմի ժամանակ ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ին Թուրքիայում անցկացվեց «Կապույտ կիտ -2018» (MAVİ BALİNA-2018) հակասուզանավային զորավարժությունը՝ ՆԱՏՕ–ի հետ համատեղ։ Զորավարժության նպատակն էր մասնակից ստորաբաժանումների պատրաստումը հակասուզանավային և օդային պաշտպանությանը։

Աղբյուր՝ razm.info

18:00 18.10.2018

Ամենաշատ ընթերցվածները