ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
13:00 08.12.2018

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 Վարդենյաց լեռնանցքը ֆուռերի և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայնՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

ՀՀ ԱԻՆ

13:00 08.12.2018

Ամենաշատ ընթերցվածները