ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ատամնաբույժ, նախարար, պատգամավոր․ ովքե՞ր են լինելու 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր կանայք
15:00 11.12.2018

Ատամնաբույժ, նախարար, պատգամավոր․ ովքե՞ր են լինելու 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր կանայք

Այն հաշվարկով, ինչ հայտնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, (որ 7-րդ գումարման ԱԺ-ն ունելու է 132 պատգամավոր, որից 88-ը՝ «Իմ քայլից»՝, 25-ը ԲՀԿ -ից և 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից»), ապագա խորհրդարանն ունենալու է 35 կին պատգամավոր։ Նրանց մեջ կան նախարար, ատամնաբույժ, նյարդավիրաբույժ, ԱԺ պատգամավորի օգնական, լրագրող, Երևանի ավագանու ներկայիս անդամներ, գործող պատգամավորներ։ Իհարկե, սա հարաբերական թիմ է, հաշվի առնելով մի շարք գործոններ․մեծամասնություն ստացած իմ «Իմ քայլի» պատմավորության թեկնածուների՝ մանդատից հրաժարվելը՝ կառավարությունում նշանակվելու կամ այլ պատճառներով, հետընտրական կոալիցիաները, որի արդյունքում հնարավոր են նաև մանդատից հրաժարումներ ԲՀԿ -ից կամ ԼՀԿ-ից։

Այս պահի դրությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից կլինեն հետևյալ կին պատգամավորները․

Մանե Թանդիլյան, (Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնակատար),

Անի Սամսոնյան, (Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ)

Աննա Կոստանյան, (ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ),

Սրբուհի Գրիգորյան ( Սիսիանի «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար),

Կարինե Ղուկասյան ( «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկա, ատամնաբույժ)

Կարապետյան Արփի (Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն, Հայաստանի մարդկային եեսուրսների ասոցիացիայի նախագահ)։

ԲՀԿ-ի կանանաց կազմը գրեթե նույնն է, ինչ 6-րդ գումարման ԱԺ-ում․

Նաիրա Զոհրաբյան, Իվետա Տոնոյան, Իսայան Շաքե, Առուստամյան Նորա, Պողոսյան Կարինե, -պատգամավորներ, Մարինա Խաչատրյան-նյարդավիրաբույժ, (Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակից, նույն ինքը՝ Տարոն Խաչատրյանին կոյուղաջուր տանող ավագանու անդամ)։

«Իմ քայլը դաշինքի » համամասնական ցանկի մինչև 89-րդ հորիզոնականի կանայք են․Լենա Նազարյան-պատգամավոր, Լիլիթ Մակունց-Մշակույթի նախարարի պաշտոնակատար, Զարուհի Բաթոյան-Սոցապ փոխնախարար, Կարապետյան Մարիա- ՔՊԿ անդամ, Նարինե Թուխիկյան- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի ավագանու «Իմ քայլը » խմբակցության անդամ, Գայանե Աբրահամյան-լրագրող, Երևանի ավագանու «Իմ քայլը » խմբակցության անդամ, Բադալյան Լուսինե- լրագրող, հեռուստամեկնաբան, Երևանի ավագանու «Իմ քայլը » խմբակցության անդամ, Անուշ Բեղլոյան- ՔՊԿ անդամ, Հերիքնազ Տիգրանյան- իրավաբան, Հռիփսիմե Գրիգորյան, Աննա Կարապետյան, Արփինե Դավոյան, Պողոսյան Քրիստինե, Ղազարյան Թագուհի, Ղազարյան Սոնա,Ծովինար Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Ստեփանյան Լիլիթ, Մաթևոսյան Զարուհի, -ՔՊԿ անդամներ, Մերի Գալաստյան-անկուսակցական, Թովմասյան Թագուհի-լրագրող, ՔՊԿ անդամ, Հայրապետյան Տաթևիկ։ 

Աղբյուր՝ hraparak.am

15:00 11.12.2018