ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
13:30 12.12.2018

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: 

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:


ՀՀ ԱԻՆ

13:30 12.12.2018

Ամենաշատ ընթերցվածները