ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում Քարահունջ է հայտնաբերվել
17:00 04.02.2019

Արցախում Քարահունջ է հայտնաբերվել

Արցախում մի քանի վայրերում Քարահունջեր են հայտնաբերվել: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մաթեմատիկոս, Հայաստանի հարավում Քարահունջ հինավուրց աստղադիտարանի ուսումնասիրող Վաչագան Վահրադյանը:

Նրա խոսքերով, քարահունջեր են հայտնաբերվել Սիսիանում, Արցախում, Շիրակի մարզում, Գորիսում:

«Արցախում հայտնաբերված Քարահունջը գտնվում է Ստեփանակերտի եւ Շուշիի միջեւ եղած բնակավայրում», - նշեց մաթեմատիկոսը:

Նա ավելացրեց, որ Քարահունջը մեծ ուշադրության կարիք ունի։ «Այդ նպատակով կկազմակերպվի Քարահունջի պաշտպանության նախաձեռնության անդամների մասնակցությամբ մամուլի ասուլիս», - պարզաբանեց Վաչագան Վահրադյանը:

Աղբյուր՝ armedia.am

17:00 04.02.2019

Ամենաշատ ընթերցվածները