ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկեց «Գանձասար-Կապանի» վերջին հավաքը
14:00 15.02.2019

Մեկնարկեց «Գանձասար-Կապանի» վերջին հավաքը

Շարունակելով նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ «Գանձասար-Կապանի» անձնակազմը փետրվարի 13-ի գիշերը Երևան-Ստամբուլ-Անթալիա չվերթով մեկնեց Թուրքիա: Հանգրվանելով Անթալիայի Բելեկ քաղաքում՝ թիմը հենց նույն օրն էլ առաջին մարզումն անցկացրեց, տեղեկանում ենք «արջերի» մամուլի ծառայությունից:

Աշոտ Բարսեղյանը ուսումնամարզական հավաքի հրավիրել է 20 ֆուտբոլիստի։

Թուրքիայում Հայաստանի գործող գավաթակիրը ստուգողական 4 հանդիպում կանցկացնի։ Ստորև ներկայացնում ենք մրցակիցներին։

Հավելենք, որ հայրենիք «Գանձասար-Կապանը» կվերադառնա փետվարի 27-ին։

17․02 «Դեսնա» Ուկրաինա
20․02 «Գորոդեա» Բելառուս
23․02 «Իրտիշ» Օմսկ, Ռուսաստան
26․02 «Ժետիսու» Ղազախստան

Այս հավաքին չի մասնակցի Մարտին Գրիգորյանը, ով Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում գտնվելու է Կիպրոսում։

Աղբյուր՝ ArmFootball.com

 
 
14:00 15.02.2019