ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
15:00 18.02.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Կողբ գյուղի հանդամասում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մեղրուտ թաղամասի գերեզմանատան մոտակայքում` մոտ 2 հա խոտածածկ տարածք, քաղաքի գերեզմանատանը հարակից՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Աղիտու գյուղում՝ մոտ 300 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Արևաբույր գյուղի Մխիթար Հերացու փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքում՝ մոտ 300 քմ եղեգն, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1200 հակ պահեստավորած անասնակեր: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

15:00 18.02.2019