ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առաջինում հաղթեցին
21:00 18.02.2019

Առաջինում հաղթեցին

Թուրքական Անթալիա քաղաքի մերձակայքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասարը» փետրվարի 17-ին ստուգողական խաղում հանդիպեց ուկրաինական պրեմիեր լիգան ներկայացնող «Դեսնա» թիմի հետ։ Հայաստանի առաջնության մասնակիցը կարողացավ 2։1 հաշվով հաղթել, թիմից իրենց անվամբ գոլ գրանցեցին Գեղամ Հարությունյանը և Արման Հովհաննիսյանը։ Նշենք, որ «Դեսնան» Ուկրաինայի ուժեղագույն 12 թիմերի առաջնության մրցաշարային աղյուսակում 18 խաղից հետո 24 միավորով զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։

Իհարկե, հավաքի գլխավոր նպատակը թիմի խաղային օղակների փոխգործակցության մակարդակի ստուգումն ու ամրապնդումն է, տարբեր իրավիճակներում մարտավարական հնարքների կիրառման մշակումը, սակայն պակաս կարևոր չէ հաղթանակ տանելը ամենից առաջ հաղթողի հոգեբանության ձևավորման տեսանկյունից։

Հիշեցնենք, որ պայմանավորվածության համաձայն «Գանձասարը» մինչև վերադարձ կանցկացնի ևս երեք ստուգողական հանդիպում՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որից առաջինը նախատեսված է փետրվարի 20-ին։

Սլավիկ Նավասարդյան

21:00 18.02.2019