ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 19.02.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սյունիք», «Հունան», «Հունան 1», «Սարահարթ», «Անդոկ», «Վահանավանք», «Բաղաբերդ», «Բաղաբերդ 1», «Հալիձոր», «Ձորք», «Ձորք 1», «Գ․Նժդեհ-1», «Աջափնյակ», «Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Կենտրոն», «Գետափ» համատիրություններում փետրվարի 11-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Բեխ, Արփիկ, Շղարշիկ, Համլետավան, Վաչագան թաղամասերում, Գ. Նժդեհ 1-ինև 2-րդ, Սպանդարյան 4-րդ, Երկաթուղայինների 5-րդ, Լեռնագործների 1-ին, Լեռնագործների 2-4-րդ նրբանցքներում, Գր. Արզումանյան Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում փետրվարի 11-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Կավարտ թաղամասում փետրվարի 11-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

14:00 19.02.2019

Ամենաշատ ընթերցվածները