Սյունիք
Հայտնի է մինի ֆուտբոլի բաց առաջնության հաղթողը
«Գորիսի Մանկապատանեկան մարզադպրոցի» նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպվեց մինի ֆուտբոլի բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին համայնքի հանրակրթական 9 դպրոցների թիմերը: Մեկ շաբաթ տևած առաջնության եզրափակիչ փուլ էին անցել Գորիսի թիվ 5 հանրակրթական դպրոցի և Քարահունջի միջնակարգ դպրոցի թիմերը: Եզրափակիչ մրցաշարի արդյունքում հաղթող է ճանաչվել Թիվ 5 հանրակրթական դպրոցի թիմը՝ Մանկապատանեկան սպորտդպրոցի կողմից արժանանալով գավաթի և հավաստագրի: Մինչ առաջնությունը բոլոր դպրոցների ֆիզղեկների հետ միասին քննարկվել են կազմակերպչական բոլոր աշխատանքները և կազմել մրցույթի անցկացման ժամանակացույցը: Առաջնությանը մասնակցած բոլոր դպրոցները ցուցաբերել են ակտիվություն և բարձր պատրաստվածություն: