ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք Հայաստանում
21:00 19.02.2019

Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք Հայաստանում

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող հատուկ տեսանյութ այն հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են կանայք:

«Կանայք Հայաստանում, ցավոք, բախվում են խնդիրների, որոնք ինչպես կարծրատիպերի, այնպես էլ նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանք են: Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է»,-նշում են ՄԻՊ աշխատակազմից ու հավելում, որ դրա արդյունքում կանայք քաղաքական ու հասարակական կյանքին դեռևս ունեն ցածր ներգրավվածություն։

Նշվում է, թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, նրանք բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում։ Ըստ ՄԻՊ-ի, կանայք հանդիպում են խտրականության դրսևորումների նաև աշխատանքի ընդունվելիս։

Աղբյուրը՝ Panorama.am

21:00 19.02.2019

Ամենաշատ ընթերցվածները