ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մի խումբ երիտասարդներ, մտավորականներ, արվեստագետներ քույր քաղաք Վիենում վերապատրաստվելու և փոխանակման ծրագրերի մասնակցելու հնարավորություն կունենան
17:00 21.02.2019

Մի խումբ երիտասարդներ, մտավորականներ, արվեստագետներ քույր քաղաք Վիենում վերապատրաստվելու և փոխանակման ծրագրերի մասնակցելու հնարավորություն կունենան

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը նոր թափ է ստանում։ Նախորդ տարի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Վիեն կատարած այցի շրջանակներում գործընկերոջ հետ միասին քննարկել էին նաև կրթական, մշակութային , փոխանակման ծրագրերը ակտիվացնելու հարցը։ Այս տարի համատեղ պայմանավորվածությանը ընթացք է տրվում։ Առաջիկայում Գորիս համայնքից Վիենում վերապատրաստվելու, կրթական ծրագրերի և մշակությաին միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենան երիտասարդ կամավորներ, մանկավարժներ, նկարիչներ, երաժիշտներ։ Մարտ ամսին հայտերի ընդունման և ծրագրերի մասին հայտարարություններ կտրվեն։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

17:00 21.02.2019

Ամենաշատ ընթերցվածները