Եղանակ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը` -4-6, ցերեկը՝ +5+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -8-13, ցերեկը՝ -2+3,
Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +7+11,
Տավուշում գիշերը՝ -2-6, ցերեկը` +9+13,
Արագածոտնի լեռներում գիշերը` -8-13, ցերեկը՝ -2+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -2-4, ցերեկը՝ +8+10,
Արարատում գիշերը` -2-5, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -8-13, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը՝ +9+11,
Սյունիքի հովիտներում` գիշերը` -4+1, ցերեկը՝ +8+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +5+10,
Արցախում գիշերը` 0-3, ցերեկը՝ +7+12: