ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն հաղթեցին 27-րդ տուրում
13:00 15.04.2019

«Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն հաղթեցին 27-րդ տուրում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրում կայացան երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գործող չեմպիոնը՝ «Ալաշկերտ»-ը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Լոռի»-ին: Վանաձորյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Սանդի Ումարուն:

Տուրի մյուս խաղում «Գանձասար-Կապան»-ը 0:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին: Կապանցիների կազմում միակ գոլը խփեց Գեղամ Հարությունյանը:

27-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան ապրիլի 15-ին: «Արարատ-Արմենիա»-ն կմրցի «Բանանց»-ի, իսկ «Շիրակ»-ը՝ «Արցախ»-ի:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 15.04.2019

Ամենաշատ ընթերցվածները