ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 16.04.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Գ․ Նժդեհ-1»,«Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հունան 1», «Ձորք», «Ձորք 1», «Բաղաբերդ 1», «Վահանավանք», «Հալիձոր», Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ» և «Երկաթուղայիններ» համատիրություններում ապրիլի 8-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Սյունիք» համատիրությունում վերը նշված ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր։

«Աջափնյակ» համատիրությունում ապրիլի 8-10-ը և 12-14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, ապրիլի 11-ին, առավոտից մինչև 18։00 ջրամատակարարում չի իրականացվել:

Բարաբաթում, Վաչագան, Լենհանքեր, Աշոտավան, Արփիկ, Բեխ թաղամասերում, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկներ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 1-4-րդ, նրբանցքներում, Գր. Արզումանյան փողոցում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ թույլ:

Սպանդարյան 4-րդ նրբանցքում ապրիլի 8-ին և 10-ին ջուր չկար, իսկ ապրիլի 9-ին և 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Կավարտ թաղամասում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

13:00 16.04.2019