ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իսրայելցի գիտնականները մարդու սիրտ են պատրաստել
14:00 17.04.2019

Իսրայելցի գիտնականները մարդու սիրտ են պատրաստել

Իսրայելում առաջին անգամ 3D տպիչի միջոցով տպագրվել է մարդու սիրտ: Թեև այն փոքր չափսի է, գիտնականները հույս ունեն, որ մեկ տասնամյակ անց մարդկային օրգանի նման պատրաստումը կդառնա սովորական երևույթ: 3D տպիչով սրտի պատրաստման մասին իսրայելցի հետազոտողները հայտարարեցին ապրիլի 15-ին։ Այս մաին հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Առաջին անգամ մենք տպագրեցինք նյութեր ու մարդկային բջիջներ և վերարտադրեցինք սրտի նման օրգանի բարդ երկրաչափությունը: Բոլոր սրտերը, որոնք տպագրվել էին նախկինում պատրաստված էին սինթետիկ նյութերից կամ գործվածքներից և չէին պատկանում որևէ հիվանդի»,- ասել է Թել Ավիվի համալսարանից Նադավ Նուրը:

Թեև սիրտը դեռևս փոքր է` նապաստակի չափսերով, գիտնականները պնդում են, որ նույն մեթոդները օգտագործելու դեպքում հնարավոր է ստանալ մարդու սիրտ: Տեխնոլոգիաները դեռևս պետք է բարելավվեն, քանի որ օրգանը կարողանում է կրճատվել, սակայն պետք է «սովորեցնել», որ այն գործի իրականի նման:

Գիտնականները վերցրել են հիվանդների մանրաթելային հյուսվածքները՝ օգտագործելով նրանց բջիջները` տպիչի համար թանաք ստանալու համար: Նման մոտեցումը կարող է լուծել օրգանների խնդիրը: Տպելու գործընթացը տևել է 3,5 ժամ, իսկ գիտնականները ակնկալում են, որ 10 տարի անց նման սարքերը կօգտագործվեն ամբողջ աշխարհի կլինիկաներում և ընթացակարգը կդառնա սովորական:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 17.04.2019

Ամենաշատ ընթերցվածները