ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12:30 18.04.2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձային ռուսական կողմում կան կուտակված 200 մարդատար և 110 բեռնատար ավտոմեքենաներ:

 Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 18-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

ՀՀ ԱԻՆ
12:30 18.04.2019

Ամենաշատ ընթերցվածները