ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
18:00 18.04.2019

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Ապրիլի 18-ին, ժամը 10:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և օգնել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա:

ՀՀ ԱԻՆ

18:00 18.04.2019

Ամենաշատ ընթերցվածները