ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում առաջին անգամ կնշեն Անասնաբույժի միջազգային օրը
19:00 19.04.2019

Հայաստանում առաջին անգամ կնշեն Անասնաբույժի միջազգային օրը

Հայաստանում այս տարի առաջին անգամ կնշեն Անասնաբույժի միջազգային օրը: Այս մասին ասուլիսում հայտարարեց սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը:

ԱՀԿ որոշմամբ՝ Անասնաբույժի միջազգային օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Հայաստանում այն մի փոքր շուտ կնշեն՝  ամբողջ հաջորդ շաբաթվա ընթացքում, եւ կավարտեն ապրիլի 26-ին:

Ապրիլի 25-ին մասնագետ անասնաբույժների մասնակցությամբ համաժողով տեղի կունենա, նրանք գործընկերներին կներկայացնեն իրենց գիտական հոդվածները:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 19.04.2019

Ամենաշատ ընթերցվածները