ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյուններից զոհվածների համար
17:00 22.04.2019

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյուններից զոհվածների համար

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյունների հետեւանքով զոհվածների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News 1ST լրատվական պորտալը:
Նշվում Է, որ «երեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ը, Շրի Լանկայում ազգային սգո օր Է հայտարարված»: Պետական հիմնարկությունների վրա կխոնարհվեն պետական դրոշները, երկրի ամբողջ տարածքում կչեղարկվեն ժամանցային միջոցառումները: Բացի այդ, իշխանությունները կարգադրել են առանց ձգձգումների իրականացնել ահաբեկչական գրոհի զոհերի նույնականացում եւ դիերը հանձնել հարազատներին: 
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի Է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել Է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ Արմենպրես

17:00 22.04.2019

Ամենաշատ ընթերցվածները