ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը շուտով կբարձրանա
15:00 23.04.2019

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը շուտով կբարձրանա

Ապրիլի 23-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիսարեւելյան, 6-10մ/վ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ արդեն ապրիլի 24-ից ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +11+13:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -2-7, ցերեկը՝ +3+7,

Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+8,

Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը` +6+10,

Արագածոտնի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ +3+7

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +12+14,

Արարատում գիշերը` +2+5, ցերեկը՝ +9+11,

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ +3+7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +3+5, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+4,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0+4, ցերեկը՝ +7+10

Աղբյուր՝ news.am

15:00 23.04.2019