ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 11.06.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սյունիք», «Զորավար Դավիթ Բեկ», «Սարահարթ», «Կայարան», «Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հալիձոր», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Սպանդարյան», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», համատիրություններում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Բաղաբերդ 1» համատիրությունում հունիսի 8-ին ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում ջուր չկար, իսկ հետո ջրի որակը եղել է պղտոր, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Համլետավան, Բեխ, թաղամասերում, Մ․Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 2-3 նրբանցքներում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Լեռնագործների 1-ին նրբանցքում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ նորմալ։

Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում հունիսի 3-ից մինչև 9-ն ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով:
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարում չի իրականացվել:

Վաչագան թաղամասում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը և որակը՝ նորմալ, իսկ թաղամասի վերին հատվածում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում վթարի հետևանքով ջրամատակարարում չի իրականացվել:

Կավարտ թաղամասում հունիսի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Սպանդարյան 4-րդ նրբանցքի ներքևի հատվածում հունիսի 3-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ, նրբանցքի մնացած հատվածներում հունիսի 3-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում ջուր չկար, իսկ հունիսի 7-ից մինչև 9-ն ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

13:00 11.06.2019

Ամենաշատ ընթերցվածները