ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
13:30 15.06.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու մինչեւ 20-25 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,  

Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը` +25+30,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+18, ցերեկը՝ +30+33,

Արարատում գիշերը` +15+20, ցերեկը՝ +31+33,

Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +17+21, ցերեկը՝ +30+34, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15+20, ցերեկը՝ +30+35:

Աղբյուրը՝ NEWS.am

13:30 15.06.2019

Ամենաշատ ընթերցվածները