ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում
14:00 09.08.2019

Եղանակը Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարեւմտյան` 3-8 մ/վ։ Երեկոյան Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29, ՛

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +20+24,

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +24+28,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +6+11, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +31+33,

Արարատում գիշերը` +16+19, ցերեկը՝ +31+33,  

Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+21, ցերեկը՝ +26+29,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+21,

Արցախում՝ գիշերը` +12+16, ցերեկը՝ +20+25 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +27+30):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները