ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հնդկաստանում մուսոնային տեղատարափների զոհ Է դարձել առնվազն 17 մարդ
15:00 09.08.2019

Հնդկաստանում մուսոնային տեղատարափների զոհ Է դարձել առնվազն 17 մարդ

Առնվազն 17 մարդ Է զոհվել, 22 հազարը՝ տարահանվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն ավելի քան մեկ ամիս Է, ինչ գտնվում Է հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:

Այդ տեղեկատվության համաձայն՝ նահանգի ամբողջ տարածքում բացվել Է ժամանակավոր բնակության 315 ճամբար, ուր այժմ տեղափոխում են առավել տուժած շրջանների բնակիչներին:

Ինչպես պնդում են փրկարարները, այսօրվա դրությամբ հեղեղումներն ընդգրկել են Քերալայի օկրուգների մեծ մասը: Դրանցից չորսում, որտեղ տեղումները լիովին ջրի տակ են առել մի շարք գյուղեր՝ դրանք կտրելով մնացած աշխարհից, հայտարարվել Է վտանգի կարմիր (առավելագույն) մակարդակ:

Տեղի իշխանությունները խնդրել են զինվորականներին՝ օգնել տարհանելու տուժած շրջանների բնակիչներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները