ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վթար՝ Գորիս-Երևան ճանապարհին․ 1 զոհ և 2 վիրավոր կա
14:00 12.08.2019

Վթար՝ Գորիս-Երևան ճանապարհին․ 1 զոհ և 2 վիրավոր կա

Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Nissan Teanaմ ակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշջվել. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորները Ս.Գ.-ն և Գ.Մ.-ն (ծնված 1991թ.) հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, հայտնել են ԱԻՆ-ից։

14:00 12.08.2019