ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենին
17:00 12.08.2019

Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Արոնյանը աշխարհի չեմպիոնին հաղթել է 5-րդ տուրում: Նա խաղացել է սևերով ու առավելության հասել 35-րդ քայլում:

Վեցերորդ տուրում հայ շախմատիստը հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Լեյներ Դոմինգեսին, որի հետ մրցել է կրկին սևերով: Շախմատիստները 70-րդ քայլում հաշտություն են կնքել:

Իսկ ահա չորրորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Դին Լիրենի հետ:

Այս պահին Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աղբյուր` Panorama.am

17:00 12.08.2019