ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վանդալիզմ` Վալանսի Սուրբ Սահակ հայկական եկեղեցում
19:00 13.08.2019

Վանդալիզմ` Վալանսի Սուրբ Սահակ հայկական եկեղեցում

Բարբարոսություն է տեղի ունեցել Վալանսի (Ֆրանսիա) Սուրբ Սահակ հայկական եկեղեցում: Կատարվածի մասին տեղեկանում ենք եկեղեցու ֆեյսուքյան էջից: Չարագործները հիմնովին վնասել են եկեղեցու էլեկտրական համակարգը, կտրել բոլոր լարերը:

Ավելի ուշ հոգեւոր հովիվ տեր Անդրանիկ քահանա Մալճյանը ֆեյսբուքում հանդես է եկել աղոթքով եւ խնդրել աղոթել հայկական եկեղեցու կանգուն լինելու համար: Վանդալիզմի այս դրսեւորմանն արդեն անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին ահազանգել է նաեւ իտալական Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիայի քարտուղար, իտալերենի ուսուցիչ, Կարլո Կոպպոլան:

Աղբյուր՝ aravot.am

19:00 13.08.2019