ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրապարակվել են Մեղրիի տարածքում բռնկված խոշոր հրդեհի արբանյակային լուսանկարները
20:00 13.08.2019

Հրապարակվել են Մեղրիի տարածքում բռնկված խոշոր հրդեհի արբանյակային լուսանկարները

ՀՀ բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Մեղրիի մոտ գտնվող «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված խոշոր հրդեհի արբանյակային լուսանկարները:

«Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիք» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ», - հայտնել է Ղազարյանը:

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի, այրվում է բուսածածկ տարածք և եղևնուտ: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում:

Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ տեղում աշխատում են իր ղեկավարած նախարարության ներկայացուցիչները, ԱԻՆ-ը, ինչպես նաև Մեղրիի ոստիկանության ներկայացուցիչները և ՊՆ N զորամասի զինծառայողները:

20:00 13.08.2019

Ամենաշատ ընթերցվածները