ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի հրապարակը՝ նախկինում և հիմա
12:00 14.08.2019

Գորիսի հրապարակը՝ նախկինում և հիմա

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակի հարակից հիմնանորգված տարածքների բացումը, որով Գորիսի հրապարակը մեծությամբ դարձավ հանրապետությունում երկրորդը:

Շատերը կհիշեն Գորիսի հրապարակի նախկին տեսքը. անհրապույր ծաղկանոցներ, տեղ-տեղ քանդված բետոնե հատակ, եզրառուների բացակայություն, մարդաբոյ խոտեր… Այսօր արդեն Գորիսի հրապարակն այլ տեսք ունի, և «Նախկինում և հիմա» ֆոտոշարքով կփորձենք ներկայացնել կատարված աշխատանքները:

Հիշեցնենք, որ հրապարակի հարակից 3390քմ մակերեսով տարածքը կառուցվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով, Գորիսի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համագործակցությամբ: Հրապարակի բացմանը մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Զնգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղալ Նարեկ Ամբարյանը:

Հավելենք նաև, որ շինաշխատանքներն իրենց մեջ ներառել են ծաղկանոցների, բետոնե և բազալտե հատակների, եզրառուների կառուցում, դեկորատիվ ջրավազանների կառուցում, կանաչապատում՝ դեկորատիվ ծառերով և թփերով, նստարանների տեղադրում:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

12:00 14.08.2019

Ամենաշատ ընթերցվածները