ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մերկելը հաստատել է քաղաքականությունը լքելու իր մտադրությունը
17:00 14.08.2019

Մերկելը հաստատել է քաղաքականությունը լքելու իր մտադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021թ․-ից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Այս մասին հայտնում է Ostsee-Zeitung թերթը:

Նշվում է, որ կանցլերը նման հայտարարություն է արել ընթերցողների ֆորումի ժամանակ:

Ըստ նրա, ժամկետի ավարտից հետո նա այլևս չի նախատեսում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:

Հարցին, թե ինչով է զբաղվելու, Մերկելը խոստովանել է, որ կցանկանա հանգստանալ:

«Ես կփորձեի մի քիչ քնել: Եթե դա տեղի ունենա, ապա ես այնուհետ  ամուսնուս կամ ընկերներիս հետ կգնամ համերգ կամ օպերա», - ասել է Մերկելը:

Բացի այդ, ըստ կանցլերի, նա կցանկանար, որ խատմության գքերում իր մասին գրվեր, որ «ինքը  փորձել է»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը հրաժարվում է լքել պաշտոնը առողջական խնդիրների պատճառով:


Աղբյուր` Panorama.am

17:00 14.08.2019

Ամենաշատ ընթերցվածները