ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրդեհ Սյունիք գյուղում. տուժածներ չկան
15:00 15.08.2019

Հրդեհ Սյունիք գյուղում. տուժածներ չկան

Օգոստոսի 14-ին, ժամը 16:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սյունիք գյուղի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:13-ին, մարվել 06:45-ին:

Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ:

15:00 15.08.2019

Ամենաշատ ընթերցվածները