ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անկախության փողոցում գտնվող կանգառի հարակից հատվածում մայթ է կառուցվում
16:00 15.08.2019

Անկախության փողոցում գտնվող կանգառի հարակից հատվածում մայթ է կառուցվում

Նոր եզրաքարերով, հարմարավետ մայթ է կառուցվում Անկախության փողոցում վերականգնված Հին կանգառի հարակից տարածքում: Նախկինում տարածքն անխնամ էր, խոտածածկ և մայթ չկար: Այժմ նոր մայթ է կառուցվում, որը ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից է առաջնային. նաև վերականգնված կանգառի տարածքում նոր ճեմուղի ստեղծելու հնարավորություն է ստեղծվում: Մայթերն ու ներհամայնքային ճանապարհները նորոգելու և կառուցելու խնդիր կա Գորիսի տարբեր հատվածներում: Մի քանի օրից կսկսվեն մի շարք փողոցների տարբեր հատվածների հիմնանորոգման, վերակառուցման և փոսալցման աշխատանքներ: Ընթացիկ շաբաթվա ընթացքում, կներկայացվեն մրցույթը շահած ընկերություններն ու սպասվող աշխատանքների ծավալները:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

16:00 15.08.2019