ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արհեստական քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին
19:00 15.08.2019

Արհեստական քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին

Օգոստոսի 12-14-ը ԱԻ նախարարի հրամանով հնարավոր վտանգներից խուսափելու համար փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում:

Մասնավորապես՝
 
Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-161-րդ կմ-ին՝ մոտ 20 խ.մ,
 
Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին՝ մոտ 8 խ.մ,
 
Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խ.մ:
 
Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են ԱԻ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 

19:00 15.08.2019

Ամենաշատ ընթերցվածները