ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չինական CCTV-7-ը Հայաստանի մասին պատմող ճանաչողական հաղորդաշար է պատրաստել
19:30 19.08.2019

Չինական CCTV-7-ը Հայաստանի մասին պատմող ճանաչողական հաղորդաշար է պատրաստել

Հայաստանի մասին ճանաչողական հաղորդաշար պատրաստելու նպատակով հունիսի 13-22-ը Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության 7-րդ հեռուստաալիքի (CCTV-7) «Հայրենիք» հաղորդաշարի նկարահանող խմբի անդամները երկրորդ այցն են կատարել Հայաստան (առաջին այցը` 2018թ. դեկտեմբերի 12-18-ին):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսին թողարկված 2 հաղորդումներից առաջինը նվիրված է հայկական խոհանոցին, իսկ երկրորդը՝ մշակութային վայրերին: 

Հաղորդումները հասանելի են հետևյալ հղումներով՝

https://bit.ly/2KF3vdL 

https://bit.ly/33Ib3E7 

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:30 19.08.2019