ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ամազոնիայի անտառներում ռեկորդային թվով բնական հրդեհներ են արձանագրվել
19:00 21.08.2019

Ամազոնիայի անտառներում ռեկորդային թվով բնական հրդեհներ են արձանագրվել

Բրազիլիայում տարեսկզբից ռեկորդային քանակությամբ բնական հրդեհներ են արձանագրվել Ամազոնիայի անտառներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

Ինչպես հայտնել Է Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (National Institute for Space Research, INPE), հունվարից մինչեւ օգոստոս Բրազիլիայում արձանագրվել Է շուրջ 73 հազար հրդեհ, մինչդեռ ամբողջ 2018 թվականին գրանցվել Էր 39 հազար բռնկում:

«Մենք տեսնում ենք անտառահատման ավելի ու ավելի ծանր հետեւանքը»,- հայտարարել Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Amazon Programme ծրագրի ներկայացուցիչ Ռիկարդո Մելլոն: Հրդեհների թանձր ծուխն արդեն ծածկել Է Բրազիլիայի մի քանի քաղաքներ, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 21.08.2019

Ամենաշատ ընթերցվածները