ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
17:00 16.09.2019

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր սկսվել են լայնածավալ մարտավարական վարժանքներ՝ զորքերի, ռազմական միավորումների և կազմավորումների ներգրավմամբ:

Ինչպես գրում են ադրբեջանական կայքերը, զորավարժության թեման նախատեսում է լեռներում հակահարձակողական գործողություն կազմակերպելու և իրականացնելու հարցերը՝ «հակառակորդի խմբերին պարտության մատնելու համար կանխարգելիչ հարվածներ հասցնելու միջոցով և ազատագրված տարածքներում շահավետ սահմանների տիրապետելով»:

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են մինչև 10 հազար զինծառայողներ, ավելի քան 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռային և հրետանային համակարգեր, ականանետեր, մինչև 20 միավոր բանակային և առաջնային ավիացիա, ինչպես նաև տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի զորքերի հրամանատարական և հսկողական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև մարտական, բարոյական, հոգեբանական և նյութատեխնիկական աջակցության հարցերին:

Աղբյուր` Panorama.am

17:00 16.09.2019