ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայում 2.8%-ով ավելացել է գործազրկությունը
19:00 17.09.2019

Թուրքիայում 2.8%-ով ավելացել է գործազրկությունը

Թուրքիայում արձանագրվել է գործազրկության աճ: 2019թ․ հունիսին գրանցված ցուցանիշը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2․8 տոկոսով՝ հասնելով 13․0 տոկոսի։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Գործազուրկների թիվը 2019թ․ հունիսին աճել է 938․000-ով ՝ հասնելով 4մլն 253․000-ի: Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության հրապարակած տվյալներից։

Ընթացիկ տարվա հունիսի դրությամբ 15-24 տարիքային խմբի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակն աճել է 5.4 տոկոսով՝ հասնելով 24․8 տոկոսի։ Իսկ 15-64 տարիքային խմբում այս ցուցանիշն աճել է 2․9 տոկոսով՝ կազմելով 13․3 տոկոս։

Աղբյուր` Panorama.am

19:00 17.09.2019

Ամենաշատ ընթերցվածները